13:57 | 11.05.22 | Նորություններ | 12055

Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է Smart Kids ուսուցողական եւ ժամանցային վեբ-հավելվածը

Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է Smart Kids վեբ-հավելվածը, որտեղ կարելի է գտնել տարբեր մուլտֆիլմեր, մուլտսերիալներ, գրքեր, աուդիոգրքեր եւ այլ հետաքրքիր կոնտենտ՝ մշակված երեխաների համար` առանց գովազդային ընդհատումների:

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները ունեն պրեմիում կոնտենտի հասանելիություն՝ ֆիքսված օրական կամ շաբաթական վճարի դիմաց:

«Բաժանորդագրվելով Smart Kids ծառայությանը` կստանաք մեկանգամյա փորձնական հնարավորություն՝ 3 օրով, որի ավարտից հետո ծառայության գինը օրական բաժանորդագրության համար կկազմի  65 դրամ, իսկ շաբաթական բաժանորդագրության համար` 400 դրամ», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվել հնարավոր է այստեղ կամ 1234 կարճ համարին ուղարկելով «Start1» տեքստը՝ 1 օրով բաժանորդագրվելու համար կամ «Start7» տեքստը՝ 7 օրով բաժանորդագրվելու համար։

Ապաբաժանորդագրվել հնարավոր է 1234 համարին «STOP» բառն ուղարկելով կամ Smart Kids վեբ-պորտալում սեղմելով «Ապաբաժանորդագրվել» կոճակը: