11:12 | 05.05.22 | Նորություններ | 1416
Մեկնարկել է Գիտական ինկուբացիոն ծրագրի միջազգային հայտերի ընդունման 2-րդ փուլը:
Ծրագրի նպատակն է հետազոտությունների և գիտելիքի փոխանակմամբ ձևավորել նոր գործընկերային կապեր և ամրապնդել երկկողմ համագործակցություն արդյունաբերական և գիտական համայնքների միջև` այդպիսով խթանելով գիտության առևտրայնացման գործընթացը։
Մայիսի 5-ին և 10-ին բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվեն նաև նախնական տեղեկատվական հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։
Առցանց տեղեկատվական հանդիպմանը մասնակցել հնարավոր է այս հղմամբ։
Մյուս տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Ծրագիրն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ։