12:25 | 04.05.22 | Նորություններ | 1559

Իլոն Մասկը հայտնել է, թե ովքեր պետք է վճարեն Twitter-ից օգտվելու համար

Իլոն Մասկը ցանկանում է Twitter-ն անվճար պահել սովորական օգտատերերի համար, սակայն սոցցանցը կարող է «չնչին ծախսատար» դառնալ առևտրային և պետական օգտահաշիվների համար:



«Twitter-ը միշտ անվճար կլինի սովորական օգտատերերի համար, բայց միգուցե չնչին ծախսատար լինի առևտրային/կառավարական օգտատերերի համար»,- գրել է Մասկը իր թվիթերյան էջում:

Կարծիքներ էին շրջանառվում, որ Մասկը կարող է Twitter-ի ծառայությունը բաժանորդագրության վրա հիմնված մոդելով դարձնի, հատկապես նրա վերջին մեկնաբանությունները հուշում էին գովազդից հրաժարվելու հնարավորության մասին:

Twitter-ը ներկայումս առաջարկում է Twitter Blue կոչվող բաժանորդագրության փաթեթ, որն արժե ամսական 3 դոլար որոշակի երկրների օգտատերերի համար: Twitter Blue-ն իր մեջ ներառում է մի քանի լրացուցիչ հնարավորություններ։ Վերջին զեկույցների համաձայն՝ Մասկը շահագրգռված է Twitter Blue-ի բաժանորդագրության գինը նվազեցնել՝ դարձնելով ամսական 2 դոլար, թեև առայժմ այն դեռևս մնում է 3 դոլար:

Մասկն անկանխատեսելի է, և օգտատերերը շարունակում են գուշակել, թե ինչ կլինի Twitter-ի հետ ապագայում։