16:41 | 26.04.22 | Նորություններ | 2949

Krisp-ը երկրորդ անգամ շահեց Webby Awards

Հայաստանում հիմնադրված Krisp ընկերությունը, որն արհեստական բանականության լուծման օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից, այս տարի եւս ստացավ Webby Awards հեղինակավոր մրցանակ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ընկերության համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը։

Krisp-ը հաղթող է ճանաչվել Արհեստական բանականության (AI) եւ Մեքենայական ուսուցման (ML) լավագույն կիրառություն անվանակարգում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընկերությունը 5 լավագույն նախագծերի շարքում է՝ աշխարհի տարբեր ծայրերից առաջադրված ավելի քան 14 000 ռեկորդային թվով նախագծերի շարքում: Մրցակիցների թվում են Photoshop Neural Filters, Warby Parker - Virtual Vision Test App, Snap to Steal հարթակները։

Krisp-ը, որը 2021թ. փետրվարին $9 մլն ներդրում էր ստացել, ունի ավելի քան 1200 կորպորատիվ հաճախորդներ, որոնց թվում են Githun, Zapier, Discord, Intel ընկերությունները: Նախորդ տարի ընկերությունը գործարկեց բացառիկ տեխնոլոգիա՝ մարդկանց ձայների հեռացումը։