17:46 | 14.04.22 | Նորություններ | 2353

Krisp-ը կհամագործակցի CX լուծումների գլոբալ մատակարար Startek-ի հետ

Հաճախորդների փորձի (CX) լուծումների գլոբալ մատակարար Startek-ը համագործակցություն է սկսել հայկական Krisp ընկերության հետ:

Startek-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ արհեստական բանականության լուծման օգնությամբ իրական ժամանակում ձայնը կողմնակի աղմուկից մաքրող Krisp-ի մշակած տեխնոլոգիան կօգտագործվի հաճախորդների կենտրոնների գործակալների աշխատանքը բարելավելու նպատակով։

Startek-ն օգտագործում է մարդակենտրոն CX դիզայնը, որը թույլ է տալիս ապրանքանիշերին մատուցել համաշխարհային մակարդակի ծառայություններ՝ համատեղելով ավտոմատացված եւ կենդանի փոխազդեցությունները:

Թեեւ թվային լուծումներն ապահովում են արագ, 24/7 աջակցություն, հաճախորդները հաճախ նախընտրում են ձայնային շփումն ու խոսակցությունները, հատկապես բարձր զգացմունքային պահերին:

Startek-ն ունի ավելի քան 45,000 CX փորձագետներ 13 երկրներում։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 200 հաճախորդների մի շարք ոլորտներում, ներառյալ բանկային եւ ֆինանսական ծառայությունները, ապահովագրության, հեռահաղորդակցության եւ այլ ոլորտները։