15:22 | 14.04.22 | Նորություններ | 1559
Երեւանի Պետական Համալսարանում (ԵՊՀ) ամփոփվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային փուլը:
Yerevan SU-2813 թիմի գրանցած արդյունքն օլիմպիադայի բոլոր մասնակիցների միջեւ 10-րդն է՝ թիմի անդամները պարգեւատրվել են բրոնզե մեդալներով եւ դուրս եկել եզրափակիչ փուլ, հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից:
ԵՊՀ երեք թիմեր պարգեւատրվել են երկրորդ կարգի դիպլոմներով։
«Շատ մարտական ենք տրամադրված, քանի որ նման արդյունք կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի թիմերի շրջանում նախադեպը չուներ»,-ասել է «Yerevan SU-2813» թիմի անդամ Վահագն Ալթունյանը։
Մրցույթի եզրափակիչը կկայանա 2023 թվականին Եգիպտոսում: