12:51 | 13.04.22 | Նորություններ | 24214

Սկոլտեխում մեկնաբանել են ՏՏ-կադրերի արտահոսքը Հայաստան

Սկոլկովոյի գիտատեխնիկական ինստիտուտի դոցենտ Դմիտրի Լակոնցեւը մեկնաբանել է ՏՏ կադրերի արտահոսքը Հայաստան:

Լակոնցեւը, ով ղեկավարում է Սկոլտեխի Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության իրավասության կենտրոնը անլար կապի եւ իրերի ինտերնետի տեխնոլոգիաների գծով, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է.

«Գնացել են SMM մասնագետները, UX դիզայներները։ Լուրջ մասնագետները առայժմ մնացել են։ Շեշտում եմ՝ առայժմ։ Նրանք կհեռանան ավելի ուշ։ Նրանք արդեն փնտրում են արժանապատիվ աշխատանք, խոստումնալից ընկերություն եւ հետաքրքիր նախագծեր։ Վախից Հայաստան փախչելը շատ հեշտ է։ Իսկ իսկապես լրջորեն հեռանալ ընտանիքի հետ...Դա երկար գործընթաց է՝ վեց, ինը ամիս, մինչեւ մեկ տարի:

Պետությունը պետք է զբաղվի սրանով եւ լուրջ մասնագետներին այլընտրանք առաջարկի. մնացեք եւ սա կստանաք։ Գլխավորը ողնաշարը պահելն է՝ առաջին գծի մշակողներին։ Հուսով եմ, որ արտասահմանյան ընկերությունների հեռանալու պատճառով շուկայում լրացուցիչ կադրեր կհայտնվեն։ Ոչ բոլորն են զբաղվում մասնագետների ռելոկացիայով, ոչ բոլորն են պատրաստ հեռանալ»։