14:36 | 25.03.22 | Նորություններ | 2552

Կբացվի Համադպրոցական գիտության փառատոնը

Մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում կբացվի Համադպրոցական գիտության 2-րդ փառատոնը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ նպատակ ունի դպրոցահասակների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի նկատմամբ:

Մարզերի եւ Երեւանի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ կներկայացնեն անհատական եւ խմբային (մինչեւ 2 աշակերտ) գիտահետազոտական նախագծերը չորս հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա եւ կենսաբանություն։