13:55 | 21.02.22 | Նորություններ | 1500
2022թ․ հունիսի 15-ից 18-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա «Vivatech-2022» 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո եւ իրենց արտադրանքն ու լուծումները ներկայացնել այս հարթակում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչեւ 07.03.2022 թվականը՝ հետեւյալ հղումով։
«VivaTech»-ը Եվրոպայի ամենախոշոր միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է՝ ուղղված նորարարություններին եւ ստարտափներին: Ցուցահանդեսի թեմաներն են` բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ: Այն ամբողջ աշխարհից մեկ տեղում համախմբում է ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պետական այրերին, պաշտոնական պատվիրակություններին: