12:26 | 21.02.22 | Նորություններ | 1563

Ամփոփվել է «Ինժեներական դպրոց» ծրագրի հերթական փուլը

Ինժեներական քաղաքում (ԻՔ) տեղի է ունեցել ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվող «Ինժեներական դպրոց» ծրագրի հերթական փուլի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը:

Ծրագիրն երեք ուղղություն ունի.

•    ավիամոդելավորում,
•    ռոբոտաշինություն,
•    ռադիոէլեկտրոնիկա:

«Ինժեներական դպրոց» ծրագրի ուսումնական ծրագիրը մշակվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի կողմից՝ ԻՔ-ում գործող ՀԱՊՀ «Էլեկտրոնային սարքեր եւ չափիչ համակարգեր» բազային ամբիոնի աջակցությամբ։

Երեք ամիս տեւողությամբ անվճար դասընթացների ընթացքում մասնակից 34 աշակերտները ստեղծել են  ուսումնամարզական ինքնաթիռների մոդելներ, ռոբոտներ, 7-սեգմենտային դիսփլեյ, օսցիլոգրաֆ, լաբորատոր սնուցման աղբյուր եւ հաճախաչափ, որոնք ցուցադրվեցին միջոցառման շրջանակում:

Ծրագիրը լինելու է շարունակական եւ նպատակ ունի ծանոթացնել աշակերտներին ժամանակակից ամենապահանջված մասնագիտությանը՝ ճարտարագիտությանը, առաջացնելով սեր եւ հետաքրքրություն այդ մասնագիտության նկատմամբ, ասված է հաղորդագրության մեջ: