16:48 | 09.02.22 | Նորություններ | 1895
Հայկական Krisp ընկերության ծառայություններից օգտվում է ավելի քան 2 հազար B2B հաճախորդ:
Այդ մասին այսօր հայտնել է Krisp-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը: Նա նշել է, որ հաճախորդներն օգտագործում են Krisp-ի լուծումները ներքին եւ արտաքին հաղորդակցություններում:
Դավիթ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ իրենց հաճախորդների թվում են ընկերություններ, որոնք ունեն 10-ից մինչեւ 15 000 աշխատակիցներ: