16:40 | 09.02.22 | Նորություններ | 9127
Ադրբեջանում կայացել է «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիաների հարցերով» աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։
Ինչպես հայտնում է Trend-ը՝ աշխատանքային խմբում ընդգրկված են 22 պետական կառույցների ներկայացուցիչներ։
Աշխատանքային խմբի խնդիրներից մեկը Արհեստական բանականության ազգային ռազմավարության մշակումն է։
Ս.թ. հունվարի 31-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ասել էր, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի աշխատանքները կհամակարգի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել էր, որ պետության տնտեսական եւ սոցիալական զարգացման նպատակով կրթության ռազմավարական ուղղություններից են սահմանվել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության լայնածավալ ընդգրկվածության ապահովումն ու կրթական ծրագրերի արդիականացումը: