15:58 | 20.01.22 | Նորություններ | 1689

Անցկացվեց Հայաստանում առաջին քեմինֆորմատիկայի բութքեմպը

«Այբ» կրթական հիմնադրամը, Denovo Sciences-ը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Սոլարոն» ընկերության աջակցությամբ, եզրափակեցին համատեղ նախաձեռնած քեմինֆորմատիկայի բութքեմպը։

Ավարտական միջոցառմանը, որը կայացավ FAST հիմնադրամում, բութքեմպի մասնակիցները ներկայացրին իրենց նախագծային աշխատանքները։ Նրանց խնդիրն էր հայտնաբերել քաղցկեղի դեմ նոր դեղերի թեկնածուներ՝ օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմներն ու քեմինֆորմատիկայի գործիքակազմը։

Երիտասարդ մասնագետները ստացան իրենց հավաստագրերն ու առաջին քայլն արեցին արդի բժշկության համար կենսական քեմինֆորմատիկայի ոլորտում։

2021թ. սեպտեմբերից մեկնարկած բութքեմփի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են «ծրագրավորում եւ տվյալագիտություն» եւ «դեղերի քիմիա» առարկաները։ Իսկ վերջին ամսում նախագծային աշխատանքի միջոցով ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին օգտվելու արդյունքահեն կրթության հետաքրքիր մոդելից եւ անցնելու ուսումնասիրությունից մինչեւ դեղի սեփական մոդելի կառուցման ճանապարհը։