17:32 | 04.11.21 | Նորություններ | 13265

Վիվա-ՄՏՍ-ը գործարկում է «+100 րոպե» ծառայությունը

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «X», «Y» եւ «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին ավելացնել 100 րոպե խոսելաժամանակ, ներառյալ՝ զանգեր ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա»:

«+100 րոպե» ծառայության ակտիվացման գինը կազմում է 200 դրամ, ակտիվացման կոդը՝ *303*1#:

Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում:
Առաջարկը գործում է մինչեւ 2021թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Մանրամասն տեղեկությունները՝ հղմամբ: