17:15 | 04.11.21 | Նորություններ | 3227
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը եւ Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այսօր հանդիպման ընթացքում քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետագա գործակցության ուղղությունները եւ հնարավորությունները:
Դեսպանն ասել է, որ DigiТec Expo 2021 ցուցահանդեսի ընթացքում ծանոթացել է հայկական ստարտափներին ու տեխնոլոգիական ընկերություններին եւ արձանագրել, որ Հայաստանում առկա է մեծ ներուժ, որը, մասնավորապես Ֆրանսիայում, պետք է զարգացնել եւ ճանաչելի դարձնել։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երեւան տեղափոխելու ժամկետներին, «Ինժեներական քաղաք» ծրագրին, ստարտափների զարգացման համար Հայաստանում իրականացվող աշխատանքներին։
Նախարարը դեսպանին է ներկայացրել ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը, որի կարեւոր բաղադրիչներից մեկը Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծումն է։