09:41 | 30.10.21 | Նորություններ | 2824

ServiceTitan-ը Հայաստանում ներդրել է 40 մլն դոլար

Հայաստանում ServiceTitan ընկերության իրականացված ներդրումների ծավալը հասել է 40 մլն դոլարի:

Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության, այդ մասին հոկտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ընկերության համահիմնադիր Արա Մահդեսյանը:

Նա նշել է, որ ընկերության հայաստանյան գրասենյակը, որը հիմնադրվել է 2018 թվականից, արդեն ունի 200 աշխատակից: Արա Մահդեսյանն ընդգծել է, որ հայաստանյան թիմը  շարունակաբար ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ՝ նոր մասնագիտացումներով, իսկ ներդրումային նախագծերը շարունակաբար զարգանալու են: