08:49 | 30.10.21 | Նորություններ | 2584

SADA Systems-ը նախատեսում է Հայաստանում 350 աշխատակից ունենալ

SADA Systems-ը նախատեսում է Հայաստանում 350 աշխատակից ունենալ:

Այդ մասին հոկտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանը:

Նա նշել է, որ Հայաստանում գործող ընկերության մասնաճյուղն այժմ ունի 30 աշխատակից, սակայն նախատեսում են առաջիկայում նոր ներդրումային ծրագրերի արդյունքում այդ թիվը հասցնել 350-ի:

Հովիգ Սաֆոյանը նշել է, որ SADA Systems-ը Google-ի հետ համագործակցությամբ կրթության ոլորտի համար հարթակ է նախագծել, որը ներդրվել տարբեր երկրների կրթության համակարգերում: SADA Systems-ը պատրաստ է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ հարթակը ներդնել նաև Հայաստանում, ասել է ընկերության նախագահը:

Նիկոլ Փաշինյանի ի պատասխան ասել է, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: