17:34 | 28.10.21 | Նորություններ | 7278

SAP-ը եւ ԵՄ Թումո համալիրը միասին խթանելու են թվային կրթությունը

SAP ընկերությունը եւ ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրը հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին, որի նպատակն է օգնել ուսանողներին եւ շրջանավարտներին օգտագործել եւ ձեւավորել թվային տեխնոլոգիաները:

«Նորարարությունն այն է, ինչը գերլիցքավորում է ցանկացած գիտության եւ տեխնոլոգիական էկոհամակարգ, եւ SAP-ի հետ մեր համագործակցության արդյունքում ստեղծվում է նորարարական հարթակ, որը շատ խոստումնալից է ոչ միայն արդյունաբերական տեսանկյունից, այլեւ առաջատար հետազոտությունների եւ կրթության առումով», - ասել է Թումո-ի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը:

Համագործակցության շրջանակներում ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրը դարձել է SAP University Alliances ծրագրի ասոցացված անդամ եւ նրա համար հասանելի կլինեն SAP-ի ծրագրերը եւ ուսումնական բովանդակությունը:

Պոտսդամում տեղակայված SAP նորարական կենտրոնի ցանցը մշակել է 22 նորարարական հետազոտական մարտահրավերներ Թումո լաբորատորիաների համար:

«Ուսանողները հնարավորություն ունեն գործի դնել իրենց ստեղծագործական ունակությունները եւ կապել հետազոտական գաղափարներն իրական բիզնեսի մարտահրավերների հետ», - ասել է Պոտսդամի SAP նորարարական կենտրոնի ցանցի զարգացման ղեկավար Լուկաշ Օստրովսկին: «Թումո լաբորատորիաների նման կրթական հաստատությունների հետ աշխատելը մեզ հնարավորություն է տալիս գտնել նոր տաղանդներ եւ միասին ձեւավորել ձեռնարկատիրական ծրագրերի հաջորդ սերունդը», - նշել է նա: