09:42 | 07.10.21 | Նորություններ | 1506

Ինեկոբանկն ազդարարել է ՏեխնոԱշուն 2021-ի մեկնարկը

Ինեկոբանկն հատուկ առաջարկ է ներկայացրել NFC անհպում վճարումներ կատարող առաջին հաճախորդների համար:

Android սմարթֆոններում ներբեռնելով կամ թարմացնելով մոբայլ բանկինգի InecoMobile հավելվածը, բանկի VISA քարտապանները կարող են զգալ ժամանակակից անհպում վճարումներ կատարելու բոլոր առավելությունները:



InecoMobile-ի միջոցով NFC վճարումներ կատարող հաճախորդներին սպասվում է անակնկալ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարելով 5 NFC վճարում՝ գումարային 30 000 դրամի չափով առավել քան 100 վաճառակետերում բանկի VISA քարտապանները կստանան 5000 դրամ cashback:

«Այս արշավով ազդարարվում է ՏեխնոԱշուն 2021-ի մեկնարկը: Առաջիկա երկու ամիսներին սպասեք ավելի մեծ նորությունների ձեր թվային բանկից. Ինեկոբանկը շարունակելու է իր հաճախորդներին առաջարկել ամենանորարար եւ ժամանակակից լուծումները»,- ասել է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը: