18:07 | 06.10.21 | Նորություններ | 1275

Կկայանա Հայկական ինտերնետ կառավարման համաժողովը

Հոկտեմբերի 8-ին կմեկնարկի Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը (ArmIGF 2021):

Համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ՝ ատելության խոսքի, առցանց ուսուցման առավելությունների եւ թերությունների, թվային տեխնոլոգիաների ներառականության, Հայաստանում էլեկտրոնային առողջապահության, հայ տիրույթի նորությունների եւ համընդհանուր ընկալման վերաբերյալ։

Մուտքն անվճար է եւ բաց բոլորի համար: Միջոցառմանը հնարավոր է մասնակցել նաեւ առցանց։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով:

Միջոցառման մանրամասները ներկայացված են ArmIGF 2021-ի պաշտոնական կայքէջում։