17:26 | 03.09.21 | Նորություններ | exclusive 29962

DataArt-ը ձեռք է բերում SFL-ը՝ ուժեղացնելով իր թվային ինժեներական կարողությունները

DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերությունը այսօր հայտարարել է հայկական SFL ծրագրային ապահովման մշակման ընկերության ձեռքբերման մասին:

Այս ձեռքբերումը ընդլայնում է DataArt-ի թվային ինժեներական կարողությունները եւ մի շարք շուկաներում բարձրակարգ ինժեներական ծառայությունների աճող պահանջին արձագանքելու ընկերության ռազմավարության մաս է կազմում:

2006-ին հիմնադրված SFL-ը դարձել է Հայաստանի առաջատար ինժեներական ընկերություններից մեկը՝ լավագույն ՏՏ լուծումներ տրամադրելով տարբեր ոլորտներում գործող գլոբալ հաճախորդներին:

Կենտրոնանալով ՏՏ ռազմավարության եւ ծրագրային ապահովման ամբողջական ցիկլի վրա, SFL-ը մշակում է լուծումներ՝ հիմնված շուկայական գիտելիքի, խորը տեխնոլոգիական փորձառության եւ բարձր մեթոդական պրոֆեսիոնալիզմի վրա: SFL-ը Երեւանում ունի բացառիկ ուժեղ տեխնիկական թիմ եւ վաստակած մեծ հեղինակություն՝ իր բարձրորակ ծառայությունների եւ դրանք ճիշտ ժամանակին մատուցելու շնորհիվ:

photo © Մեդիամաքս


«Մենք ուրախ ենք ողջունել SFL-ին DataArt-ի ընտանիքում: Միավորելով մեր թիմերը Երեւանում, մենք ստեղծում ենք ամենաուժեղ ՏՏ թիմը տարածաշրջանում՝ եզակի կորպորատիվ մշակույթով եւ կարիերայի աճի անսպառ հնարավորություններով: SFL-ի հետ միաձուլումը ամրապնդում է Հայաստանում ներդրումներ անելու, թիմը ուժեղացնելու եւ ծառայությունները ընդլայնելու մեր պարտավորությունը»,- ասել է DataArt-ի նախագահ Եվգենի Գոլանդը:

Եվգենի Գոլանդը, Արսեն Բաղդասարյանը եւ Արսեն Գեւորգյանը Եվգենի Գոլանդը, Արսեն Բաղդասարյանը եւ Արսեն Գեւորգյանը
photo © Մեդիամաքս


Օգտագործելով SFL-ի թիմի փորձառությունը, DataArt-ը կկարողանա կյանքի կոչել իր աճելու հավակնությունը՝ միաժամանակ ներգրավվող թիմին առաջարկելով մասնակցել էական, լայնածավալ վերափոխման նախագծերին:

DataArt-ը կշարունակի ծառայություններ մատուցել SFL-ի ներկա հաճախորդներին, հիմնականում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

«Մենք ուրախ ենք միավորել ուժերը DataArt-ի հետ, քանի որ նրանց բիզնես մոդելը համատեղելի է մեր ընկերության մշակույթի եւ արժեքների հետ: Ընկերության տպավորիչ աճի պատմությամբ այժմ մենք կարող ենք ավելի մեծ արժեք առաջարկել մեր հաճախորդներին՝ օգտագործելով DataArt-ի ռեսուրսները մի շարք երկրներում», - ասել է SFL-ի տնօրեն Արսեն Գեւորգյանը:

Գործարքը պետք է հաստատվի վերահսկող մարմնի կողմից, ակնկալվում է այն ավարտին հասցնել 2021 թվականի երրորդ եռամսյակում: Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում: