Սեպտեմբերի 1-ին Կիեւում ԹՈՒՄՈ կենտրոն է բացվել, տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը:
Ուկրաինայի մայրաքաղաքում բացված կենտրոնը ԹՈՒՄՈ-ի 6-րդ միջազգային կենտրոնն է:
Հայաստանից դուրս ԹՈՒՄՈ կենտրոններ են գործում Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում եւ Բեռլինում:
Կիեւում ԹՈՒՄՈ կենտրոնը տեղակայված է «Արսենալ» գործարանի պատմական շենքում, որը հիմնադրվել է 1764 թվականին՝ Կիեւի ամրոցի մաս կազմելով: