ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021թ.-ի ծրագրի շրջանակում տեխնոլոգիական 16 ուղղություններով 8 կրթական կենտրոններում կազմակերպում են դասընթացներ։
Ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 3 479 մարդ։
Մասնակիցների ընդունելության եւ ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երեւանում՝ 30-70%, մարզերում եւ Արցախում՝ 40-80%-ի չափով, ուսման վարձը պետության կողմից կֆինանսավորվի։
Հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։
Դասընթացների, հայտերի ընդունման եւ այլ մանրամասների կարել է ծանոթանալ հղմամբ: