11:33 | 01.09.21 | Նորություններ | 1689
Վաղ փուլում գտնվող ստարտափերը օգոստոսի 28-ից 30-ն անցկացված BANA Bootcamp միջոցառման ընթացքում իրենց պրոդուկտը, ծառայությունը զարգացնելու գիտելիքներ են ստացել:
Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցից (BANA-Business Angel Network of Armenia) հայտնել են, որ միջոցառման ընթացքում բիզնես, թեք, դիզայն եւ այլ ոլորտներից փորձառու մասնագետների հետ անցկացված բիզնես սեմինարներից, թրեյնինգներից, գործնական առաջադրանքներից եւ մենթորների հետ անհատական հանդիպումներից հետո ընտրվել է հինգ հաղթող ստարտափ` Collabre.io, Caiman, Leanbe, Optify եւ Tactun, որոնք ընդգրկվել են BANA Startup Incubator ծրագրում։
BANA Startup Incubator-ը իրականացվում է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ):