Picsart ընկերությունը հավաքագրել է $130 մլն եւ դարձել «միաեղջյուր»՝ $1 մլրդը գերազանցող գնահատմամբ:
Picsart-ից հայտնել են, որ միջոցները կուղղվեն արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար: Ընկերությունը նաեւ մտադիր է ընդլայնել իր գրասենյակները Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում: