Բարսելոնայի բանտի խցերից մեկում գտել են ամերիկյան McAfee ընկերության եւ հակավիրուսային համանուն ծրագրի հիմնադիր Ջոն ՄքՔաֆիի դին:
El Pais թերթը հաղորդում, է, որ 75-ամյա ՄքՔաֆին, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել:
Պատահարից մի քանի ժամ առաջ Իսպանիայի դատարանը որոշել էր Ջոն ՄքՔաֆիին արտահանձնել ԱՄՆ, որտեղ նա մեղադրվում է հարկերից խուսափելու համար:
2010 թվականին Ջոն ՄքՔաֆին իր հիմնադրած ընկերությունը վաճառել էր Intel-ին 7.6 միլիարդ դոլարով:
ՄքՔաֆին ձերբակալվել էր Բարսելոնայի օդանավակայանում 2020 թվականի հոկտեմբերին: