15:28 | 22.06.21 | Նորություններ | 12264

Moderna-ն Պենտագոնից 3,3 միլիարդ դոլար կստանա

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Moderna ընկերությանը կվճարի 3,3 միլիարդ դոլար ՝ 200 միլիոն դեղաքանակ կորոնավիրուսի պատվաստանյութի համար:

Moderna-ն ծավալելու է արտադրությունը Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում:

Պենտագոնին պատվաստանյութի առաքումը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի մարտի 31-ը:

Moderna ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն է: