15:00 | 21.06.21 | Նորություններ | 6656

Facebook-ը կօգտագործի ԱԲ-ն մոդերացման համար

Facebook-ը հայտնել է, որ փորձարկում է արհեստական բանականության (ԱԲ) մոդելը  բացասական մեկնաբանությունները բացահայտելու համար, այդ թվում՝ փակ խմբերում:.

Facebook-ը կներկայացնի մի քանի նոր ծրագրային գործիքներ, որոնք կօգնեն ավելի քան 70 միլիոն մարդկանց, ովքեր ղեկավարում ու մոդերացնում են խմբերը այս հարթակում:

Facebook-ը, որն ունի 2,85 միլիարդ օգտատեր, նախորդ տարվա վերջին հայտնել էր, որ ամսական կտրվածքով ցանցի խմբերում ակտիվ է ավելի քան 1,8 միլիարդ մարդ, կան տասնյակ միլիոնավոր ակտիվ խմբեր:

Արհեստական բանականությունը կորոշի, թե երբ է պետք ուղարկել «նախազգուշացումներ կոնֆլիկտի մասին» նրանց, ովքեր ղեկավարում են խմբերը:

Նախազգուշացումները կուղարկվեն ադմինիստրատորներին այն դեպքում, եթե ԱԲ-ն որոշի, որ իրենց խմբի խոսակցությունը «հակասական է կամ անառողջ», հայտնել է ընկերությունը: