12:37 | 18.06.21 | Նորություններ | 2070
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի մեկնարկի մասին:
Հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփման արդյունքում ընտրվել են դասընթացների կազմակերպման եւ անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:
«Մասնակիցները կհանձնեն ընդունելության քննություն, որի արդյունքների հիման վրա՝ Երեւանում պետությունը կֆինանսավորի ուսման վարձի 30-70%-ը, մարզերում եւ Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ը»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Դասընթացներն անցկացվելու են առցանց՝ հետեւյալ ուղղություններով․
«Տվյալագիտություն» (Data Science),
«JavaScript ծրագրավորման լեզվի I մակարդակ (Beginner),
«JavaScript ծրագրավորման լեզվի II մակարդակ (Intermediate),
«SS վաճառքներ» (IT Sales),
«Պրոդուկտի կառավարման (Product Management) II մակարդակ (Intermediate)»,
«Նախագծերի կառավարում» (Project management),
«UI/UX մասնագիտացման II մակարդակ»,
«C#/․Net ծրագրավորման լեզվի II մակարդակ»,
«Որակի ապահովման (Quality assurance) II մակարդակի դասընթաց (automation),
«DevOps մասնագիտացման դասընթաց»,
«Մեքենայական ուսուցման» (ML) II մակարդակ (Intermediate)
«Կիբերանվտանգություն» (Cybersecurity),
«Python ծրագրավորման լեզվի I մակարդակ» (Beginner),
«Python ծրագրավորման լեզվի II մակարդակ» (Intermediate)
Հայտերի ընդունման գործընթացը կմեկնարկի առաջիկայում եւ հասանելի կլինի edu.hti.am կայքում: