16:09 | 16.06.21 | Նորություններ | 1674

«Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտության հայտերի ընդունումը շարունակվում է

«Ինժեներական քաղաք» ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հայտնել են, որ 8 ինժեներական ընկերություն արդեն ստացել է քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ։

Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու եւ կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով եւ սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով:  

Ծրագրին կարող են դիմել ստորեւ ներկայացված ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները՝

-    նյութագիտություն,
-    էլեկտրոնիկա (ռադիոէլեկտրոնիկա),
-    չափիչ սարքավորումներ եւ համակարգեր,
-    ռադիոհաճախականային սարքավորումներ եւ համակարգեր,
-    ավիատիեզերական սարքավորումներ եւ համակարգեր,
-    ռոբոտաշինություն,
-    կիսահաղորդչային սարքավորումներ,
-    վարորդների աջակցման արդի համակարգեր (ADAS),
-    կենսաբժշկական սարքավորումներ։

Հայտագրման պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետեւյալ հղումով: