15:53 | 16.06.21 | Նորություններ | 1544

DISQO-ն գնել է Verto Analytics ընկերությունը

DISQO-ն գնել է ֆինլանդական Verto Analytics (Verto) ընկերությունը՝ ձեռք բերելով վերջինիս տեխնոլոգիաների, մտավոր սեփականության եւ չափման գործիքակազմի ռեսուրսները։  

Verto-ն մի քանի տարբեր սարքավորումներով խաչաձեւ չափումներ ապահովող ընկերություն է, որի ձեռքբերմամբ DISQO-ն ընդլայնում է իր սպառողական տվյալների պլատֆորմը՝ պրոդուկտի զարգացման նոր ռեսուրսներով ապահովելով։

«Այս ձեռքբերումով մենք ավելի ընդլայնված հնարավորություններով կօգնենք բրենդերին, գովազդային գործակալություններին, մեդիա հարթակներին եւ մարքեթինգային հետազոտողներին ստանալ ավելի սպառիչ եւ ամբողջական տվյալների վերլուծություններ»,- ասել է DISQO-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:

DISQO-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Դրո Քոչարյանն էլ նշել է. «Verto-ի թիմը շատ արժեքավոր տեխնոլոգիա է մշակել շուկայի համար եւ այս ձեռքբերումը թույլ է տալիս մեզ էլ ավելի արագացնել մեր նորարարական ցիկլերը` ոլորտին իրապես նորարար պրոդուկտներ մատուցելու համար»: