Արհեստական բանականությունը (AI) մեր ստվերն է դարձել, եւ արդեն դժվար է պատկերացնել կյանքն առանց դրա։ Հաճախ մենք անգամ չենք էլ նկատում, թե ինչպես է AI-ը մեզ օգնում որոշումներ կայացնելիս, շատերը գուցե չեն էլ զգում նրա աննկատ ներկայությունը։ Արհեստական բանականության թեման նաեւ ոգեշնչել է կինոռեժիսորներին՝ նկարահանելու ֆիլմեր, որոնք մեծ հաջողություն են ունեցել, իսկ դրանց մի մասը լավագույն կերպով կանխատեսել են մեր այսօրվա կյանքը։
Itel.am-ի այս հրապարակումն այդպիսի ֆիլմերի մասին է, որոնցում գլխավոր հերոսը կամ թեման AI-ն։
1․ «Մատրիցա» (1999), IMDb վարկանիշը՝ 8,7/10
Ռեժիսորներ Էնդի Վաչովսկիի եւ Լանա Վաչովսկիի ֆիլմն այն կինոնկարներից է, որն ընդգծում է արհեստական բանականության մութ կողմը, ինչպես նաեւ տալիս է կյանքի մի քանի դասեր: Ֆիլմը ցուցադրում է, թե ինչ կլիներ, եթե գերխելացի AI-ն իրականություն դառնար:
Կիանու Ռիվզի մարմնավորած հերոսը՝ Թոմաս Անդերսոնը երկու կյանք ունի․ կեսօրին ապրում է ինչպես շատերը, իսկ գիշերները դառնում Նեո անունով հաքեր, որի համար ցանցում փակ «դռներ» չկան։
Երբ գեղեցիկ անծանոթուհին հաքեր Նեոյին տանում է դեպի արգելված անդրաշխարհ, նա հայտնաբերում է ցնցող ճշմարտությունը․ իրեն շրջապատող ամեն բան պատրանք է, մատրիցա, իսկ մարդիկ ընդամենը արհեստական բանականության աղբյուր են։
2․ «Աստղային պատերազմներ» (1977), IMDb վարկանիշը՝ 8,6/10
Ջորջ Լուկասի ֆիլմը արհեստական բանականության երկու դրոիդի է հետ է մեզ ծանոթացնում, որոնք մարդու նման անհատականություն են եւ ունակ են զգացմունքների: Ֆիլմը հիմնականում այն մասին է, թե ինչպես է հասարակությունը վերաբերվելու արհեստական բանականությանն ապագայում, եւ արդյոք AI-ը կարժանանա՞ մարդկանց վստահությանը, թե՝ ոչ։
Լյուկ Սկայուոքերը, որը փորձում է գտնել իր կորած դրոիդին, պարզում է, որ ինքը Ջեդայ ասպետներից մեկն է։ Հան Սոլոն, որը վարձկան օդաչու է, ընկերակցում է Լյուկին եւ Օբի Վանին, նրանք երկու դրոիդների՝ R2D2-ի եւ C-3PO-ի հետ միավորում են ուժերը՝ փրկելու գալակտիկան եւ արքայադուստր Լեային։
3․ «Մետրոպոլիս» (1927), IMDb վարկանիշը՝ 8,3/10
1927թ-ին առաջին անգամ կինոնկարում պատկերվում է ռոբոտը: Ֆիլմը, որից ոգեշնչվել են հետագա շատ կինոնկարներ, փորձում է ցույց տալ ֆուտուրիստական պատկեր`հաշվի առնելով տեխնոլոգիայի առաջընթացը եւ թե ինչպես դա կազդի ապագայի վրա:
Ֆրից Լանգի ֆիլմի գործողությունը տեղի է ունենում ապագայում: Հսկայական ֆուտուրիստական Մետրոպոլիս քաղաքը բաժանված է երկու մասի. վերին Դրախտում ապրում են «կյանքի տերերը», իսկ ստորգետնյա արդյունաբերական Դժոխքը՝ աշխատավորների ապրելատեղին է։
Ի դեպ, սա համր կինոյի պատմության ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմն է։ Այս կինոնկարի կին ռոբոտի կերպարից է ոգեշնչված «Աստղային պատերազմների» C-3PO-ն։
4․ «Շեղբի վրայով վազողը» (1982), IMDb վարկանիշը՝ 8,1/10
Ամերիկյան գիտաֆանտաստիկ կինոնկարի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է։ Գործողությունները կատարվում են 2019-ին։ Ֆիլմի հերոսը՝ «բլեյդ ռաները» պետք է հետապնդի եւ վերջ տա գենետիկորեն ստեղծված էակներին՝ ռեպլիկանտներին, որոնք վերադարձել են Երկիր։
5․«Տերմինատոր» (1984), IMDb վարկանիշը՝ 8,0/10
Եւս մեկ կինոնկար, որը ներկայացնում է տեխնոլոգիայի բացասական կողմը: Ջեյմս Քեմերոնի ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է արհեստական բանականությունը հանկարծ վերածվում չարիքի եւ, ի վերջո, սպանում բոլորին: Այն ընդգծում է անվտանգ արհեստական բանականություն ստեղծելու կարեւորությունը։
Առնոլդ Շվարցենեգերի մարմնավորած հերոսը ապագայից՝ 2029 թ.-ից ուղարկվում է 1984 թվական՝ կանգնեցնելու անխոցելի մեքենային, որը ծրագրավորված է մահապատժի ենթարկելու երիտասարդ կնոջը, որի չծնված որդին մարդկության փրկության բանալին է։
6․ «ՌոբոտԿոպ» (1987), IMDb վարկանիշը՝ 7,5/10
Պաուլ Վերհուվենի ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի։
Ֆիլմում հանցագործությունն ու բռնությունները գրավել են Դեթրոյթ քաղաքը: Քաղաքային կառավարությունը պայմանագիր է կնքում Omni Consumer Products (OCP) հզոր կորպորացիայի հետ՝ ոստիկանության եւ քաղաքային ենթակառուցվածքների բարելավումների համար, սակայն պարզվում է, որ OCP-ն ցանկանում է Դեթրոյթը փոխարինել ժամանակակից կորպորատիվ ուտոպիայով, որը կոչվում է Դելտա Սիթի, «ապագայի քաղաք», որն ամբողջությամբ կվերահսկվի OCP- ի կողմից:
Երիտասարդ Բոբ Մորտոնը OCP-ի ղեկավարին առաջարկում է իր RoboCop ծրագիրը, որն ընդունվում է։
7․ «Արեւմտյան աշխարհը» (1973), IMDb վարկանիշը՝ 7,0/10
«Արեւմտյան աշխարհը» ֆիլմը (Westworld) ցույց է տալիս, թե ինչպես AI-ը կարող է օգտագործվել մեզ զվարճացնելու եւ մեր ֆանտազիաները կյանքի կոչելու համար։ Մայքլ Քրայթոնի ֆիլմը հիշեցնում է այն բարակ սահմանի մասին, որտեղ բախվում են տեխնոլոգիաներն ու էթիկան, եւ մեզ ստիպում հարցականի տակ դնել ինքներս մեզ:
Ֆիլմի գործողությունները կատարվում են 1983 թվականին: «Դելոս» զվարճանքի պարկը կրկնօրինակում է պատմության երեք հայտնի ժամանակաշրջանները՝ Հին Հռոմ, Ասպետական միջնադար եւ Վայրի Արեւմուտք:
Այգու այցելուները կարող են ընտրել իրենց ցանկացած դարաշրջանը եւ անել այն, ինչ ուզում են։