Gmoji հավելվածում դեռեւս նախորդ տարի փորձնական գործարկվել էր Gmoji բոնուսային համակարգը:
Այն ակտիվ կիրառման փուլ մտավ վերջին 8 ամիսների ընթացքում՝ ցույց տալով իր արդյունավետությունը եւ հաճախորդների հավատարմության բարձրացումը:
Gmoji բոնուսային համակարգը գնորդներին թույլ է տալիս կուտակել բոնուսային միավորներ, որոնց ամբողջական կամ մասնակի մարումով կարող են գնել նվերներ հավելվածում առկա ապրանքատեսականուց:
Բոնուսային միավորներ հնարավոր է կուտակել՝
• ներբեռնելով հավելվածը եւ կատարելով առաջին գնումը
• հրավեր ուղարկելով ընկերներին, ովքեր կատարում են գնումներ:
Ներբեռնելով հավելվածը եւ կատարելով առաջին գնումը՝ օգտագործողը ստանում է ողջույնի բոնուս՝ 100 միավոր: Հետագայում կատարելով գնումներ՝ կախված ապրանքի տեսակից եւ արժեքից, նա կուտակում է բոնուսային միավորներ:
«Այն ընկերները, որոնք կընդունեն ձեր հրավերը՝ գրանցվելիս մուտքագրելով ձեր ուղարկած պրոմոկոդը եւ կատարելով իրենց առաջին գնումը, եւ՛ հրավիրողը, եւ՛ հրավեր ընդունողը կստանան 50 բոնուսային միավոր: Ի դեպ, հրավիրված ընկերների հետագա գնումներից հրավիրողը կշարունակի կուտակել բոնուսային միավորներ», հայտնել են ընկերությունից:
Բոնուսային միավորների կուտակման մասին ծանուցումներ ստանալու համար հարկավոր է հեռախոսի կարգավորումներ բաժնից միացնել Gmoji Push ծանուցումները:
Արդեն կուտակված բոնուսային միավորներն օգտագործելու համար հարկավոր է գնումներ կատարելուց ակտիվացնել «Վճարել բոնուսային միավորներով» կոճակը:
Եթե գնումը մասամբ մարվել է բոնուսային միավորներից, ապա նոր միավորները հաշվարկվում են միայն մնացորդի վճարման դիմաց: Բոնուսային միավորները կարելի է օգտագործել ցանկացած նվերի գնման համար:
Հավելվածը հասանելի է Google Play-ում եւ App Store-ում: