08:14 | 03.06.21 | Նորություններ | 1165

Երեւանում բացվել է «Ռոստելեկոմի» վաճառքի եւ սպասարկման նոր սրահը

Երեւանում բացվել է «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի եւ սպասարկման նոր սրահը։

Ընկերության կորպորատիվ հաճախորդները այսուհետ կարող են ստանալ բարձրակարգ սպասարկում Ազատության 24/15 հասցեում (Bplaza բիզնես կենտրոն)։    

photo © Ռոստելեկոմ


Վաճառքի եւ սպասարկման նոր սրահը հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին (կորպորատիվ եւ մանրածախ) ստանալ  արագ եւ որակյալ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում։    

photo © Ռոստելեկոմ


«Ուրախ ենք մեր բիզնես հաճախորդներին առաջարկել սպասարկման առավել հարմարավետ եւ ժամանակակից պայմաններ։ Տարիների ընթացքում մենք բարելավել են մեր բաժանորդներին, մասնավորապես` բիզնես հաճախորդներին, տրամադրվող ծառայությունների որակը եւ այսօր առաջարկում ենք բիզնեսի համար նախատեսված ժամանակակից եւ բարձրորակ ծառայությունների լայն ընտրանի»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

photo © Ռոստելեկոմ


Վաճառքի եւ սպասարկման սրահը բաց է բիզնես հաճախորդների համար՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:30-18:00, ֆիզիկական անձանց համար՝ երկուշաբթի-կիրակի՝ 10։00-20։00։