16:23 | 12.05.21 | Նորություններ | 1053

Դիլիջանում կքննարկեն Հայաստանում գիտական եւ արդյունաբերական ոլորտների զարգացման ուղիները

Մայիսի 15-16-ը Դիլիջանում կկայանա «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական եւ գիտահեն պետություն» խորագրով ֆորումը, որ կազմակերպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ։

Ֆորումի նպատակն է կլոր-սեղան ձեւաչափով քննարկել ու վեր հանել Հայաստանում գիտական եւ արդյունաբերական ոլորտների զարգացման ուղիները, կադրերի ապահովման մեխանիզմները:

Կքննարկվեն գիտահետազոտական ոլորտի բարելավմանը միտված միջոցառումների, դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ հարցեր:

Ֆորումին կմասնակցեն առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաեւ պետական մարմինների ներկայացուցիչներ։