14:53 | 12.05.21 | Նորություններ | 1021

TikTok-ը Եվրոպայում առքուվաճառքի գործառույթ է թեստավորում

TikTok-ը սկսել է համագործակցել եվրոպական երկրներում պրոդուկտներ վաճառողների հետ, թույլ տալով նրանց ուղիղ վաճառքներ իրականացնել հարթակի միջոցով:

Bloomberg-ի փոխանցմամբ, գործառույթը ներկայումս հասանելի է միայն սահմանափակ թվով վաճառողների՝ թեստային ռեժիմում:

Դեռ հայտնի չէ, թե երբ գործառույթը հասանելի կդառնա բոլորին:


Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ TikTok-ը պլանավորում է այս տարի խմբային չատի հնարավորություն գործարկել, ինչը կօգնի սոցիալական ցանցին ավելի արդյունավետ պայքար մղել մրցակիցների նկատմամբ: