10:38 | 16.04.21 | Նորություններ | 1251

Kasparovchess. Շախմատ խաղալու հարթակ՝ Գարի Կասպարովից

Աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը գործարկել է շախմատ խաղալու հարթակ, որում լեգենդար շախմատիստները կկարողանան խորհուրդներով ու հնարքներով կիսվել տարբեր մակարդակի խաղացողների հետ:

TechCrunch-ի փոխանցմամբ, Kasparovchess հարթակի վրա Կասպարովն աշխատել է վերջին տարիների ընթացքում: Նախագիծը ֆինանսավորել են անհատ գործարարներն ու Vivendi ֆրանսիական ընկերությունը:

Նշվում է, որ հարթակում արդեն առկա է 1000 տեսանյութ, որոնք դիտելու համար հարկավոր է բաժանորդագրվել: Մեկ ամսվա բաժանորդագրությունն արժե $13,99, իսկ տարեկան բաժանորդագրությունը՝ $119,99:

Հարթակում հասանելի կլինեն ուսուցողական ու վավերագրական ֆիլմեր, փոդքաստներ, հոդվածներ ու հարցազրույցներ: Բաժանորդները նաեւ հասանելիություն կունենան 50 հազ. շախմատային խնդիրներից կազմված արխիվին: