17:02 | 15.04.21 | Նորություններ | 998

Huawei-ը միանում է 6G ցանցերի ստեղծման մրցավազքին

Huawei-ի ղեկավար Սյու Չժիցյունը հայտարարել է, որ ընկերությունը 2030թ. կներկայացնի իր 6G ցանցը, որը 5G-ից 50 անգամ ավելի արագ կլինի:

Huawei-ը նաեւ նախատեսում է ներկայացնել 6G-ի պաշտոնական նկարագրությունը, որը կօգնի ոլորտի ներկայացուցիչներին ավելի լավ պատկերացնել հաջորդ սերնդի ցանցերի ֆունկցիոնալությունը եւ հզորությունը:


Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Apple ընկերությունը սկսել է մասնագետներ որոնել՝ 6G տեխնոլոգիա մշակելու համար: Ընկերությունը դեռ 2020-ի նոյեմբերին էր միացել Next G Alliance-ին, որը միավորում է 6G-ի եւ հաջորդ սերնդի այլ տեխնոլոգիաների ստանդարտների վրա աշխատող ընկերություններին: Դաշինքում ներառված են նաեւ Google-ը, HP-ն, Intel-ը եւ այլ ընկերություններ:


Միաժամանակ, 2020թ. դեկտեմբերին Եվրոպայում մեկնարկեցին 6G ցանցի մշակման աշխատանքները: Hexa-X նախագծի շրջանակում Nokia-ն գլխավորում է այն ընկերությունների եւ համալսարանների խումբը, որոնք կզբաղվեն 6G ցանցի ներդրմամբ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ: Խմբում ընդգրկված են նաեւ Ericsson, Orange, Telefonica, Intel եւ Siemens ընկերությունները: