16:15 | 08.04.21 | Նորություններ | 1437

Ախալքալաքի «Թումո»-ն ընդունում է գրանցման հայտեր

Հայ օգնության միության Ջավախքի միավորի հետ համագործակցության շնորհիվ «Թումո»-ի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում:

Հայտերի ընդունումն արդեն բաց է: Կարող են դիմել 12-ից 18 տարեկան պատանիները: Գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Նշվում է, որ ինքնուսուցումը ջավախքցի պատանիները կանեն տեղում, իսկ դասընթացների համար կմեկնեն «Թումո» Գյումրի:


Հիշեցնենք, որ այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ «Թումո»-ն փոխըմբռնման հուշագիր է ստորագրել նաեւ Ուզբեկստանի զբաղվածության եւ աշխատանքի նախարարության հետ՝ Կենտրոնական Ասիայում առաջին «Թումո»-ն բացելու աշխատանքները սկսելու համար։