17:47 | 02.04.21 | Նորություններ | 11490

Ucom-ի ֆիքսված ցանցին առանձնատների միացման գործընթացը դարձել է ավելի մատչելի

Այսուհետ Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններից օգտվել ցանկացող առանձնատների բնակիչներն ավելի հեշտ ընթացակարգով, ավելի մատչելի սակագներով եւ անհատական մոտեցման հնարավորությամբ կմիանան Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցին։

Ucom-ի հեռուստատեսային, ֆիքսված հեռախոսակապի, ինչպես նաեւ ինտերնետի ծառայությունները դարձել են առավել հասանելի առանձնատների բաժանորդների համար։

Մասնավորապես՝ մինչեւ 100 մետր օպտիկամանրաթելային մալուխով միացման դեպքում առանձնատան բաժանորդը կվճարի 15 000 դրամ միասնական սակագինը, որից հետո յուրաքանչյուր 1 մետրի համար կվճարի 200 նախկին 400 դրամի փոխարեն։ Ավելին, uMix M կամ uMix L փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում 15 000 դրամ միացման սակագինը չի գանձվի։

«Այսուհետ Ucom-ի ֆիքսված ցանցին առանձնատների միացումները ոչ միայն պարզեցված ընթացակարգով եւ ավելի մատչելի սակագներով կիրականացվեն, այլեւ յուրաքանչյուր բաժանորդի նկատմամբ անհատական մոտեցմամբ։ Լրացրե՛ք միացման հայտն առցանց` ucom.am/private հղումով»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ առանձնատների բնակիչները կարող են Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններին միանալու հայտը լրացնել ինչպես առցանց, այնպես էլ Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններում։ Միացումը կկատարվի մինչեւ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհատական չափագրման եւ հաշվարկի հիման վրա։