12:22 | 02.04.21 | Նորություններ | 1197

Twitter-ը հրաժեշտ տվեց Periscope-ին

Ապրիլի 1-ին Twitter-ը պաշտոնապես դադարեցրել է ուղիղ հեռարձակումներ ապահովող Periscope հարթակի աշխատանքը. նրա հիմնական գործառույթների մեծ մասը տեղափոխվել է Twitter Live:

«Այսօր Periscope հավելվածի հասանելիության վերջին օրն է: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն ստեղծողներին եւ դիտողներին, որոնք Periscope-ի համայնքն ավելի պայծառ են դարձրել: Հուսով ենք` բոլորիդ կտեսնենք Twitter-ի ուղիղ եթերում»,- ասված է Twitter-ի հայտարարության մեջ:



Հանրային հեռարձակումները կշարունակեն հասանելի լինել Periscope-ի վեբ տարբերակում, որը կվերածվի ծառայության վրա հիմնված բովանդակության արխիվի:


Twitter-ը Periscope-ը գնել էր 2015թ.: Ծառայությունը փակելու ծրագրերի մասին ընկերությունը հայտարարեց 2020-ի դեկտեմբերին՝ դա բացատրելով պահպանման ծախսերի ավելացմամբ: