17:01 | 30.03.21 | Նորություններ | 1202

Stretch. Boston Dynamics-ը ներկայացրել է իր նոր բեռնակիր ռոբոտին

Boston Dynamics- ը ներկայացրել է իր նոր բեռնակիր ռոբոտ Stretch-ին, որը կարող է 1 ժամում տեղափոխել մինչեւ 800 տուփ:

Նոր ռոբոտը նման չէ կենդանու կամ մարդու: Փոխարենը, Stretch-ը ընկալվում է որպես «դասական» արդյունաբերական ռոբոտ, որի խնդիրն է առավելագույն արդյունավետություն գրանցել աշխատանքում:


Ռոբոտը կարող է բռնել եւ պահել մինչեւ 23 կգ քաշ ունեցող արկղերը: Մեկ լիցքավորմամբ այն կարող է աշխատել 8 ժամ անընդմեջ: Ռոբոտի կառավարման հիմնական հմտություններին կարելի է տիրապետել ընդամենը մի քանի ժամ վերապատրաստման արդյունքում:



Դեռեւս հայտնի չէ, թե որքան կարժենա Stretch-ը, որը շուկա կմտնի մինչեւ 2022թ.:


Boston Dynamics-ը հիմնադրվել է 1992 թվականին ՝ MIT-ի նախկին պրոֆեսոր Մարկ Ռայբերտի կողմից: 2020թ. դեկտեմբերին հարավկորեական Hyundai Motor Group կոնցեռնը դարձավ Boston Dynamics-ի նոր սեփականատերը: