15:44 | 10.03.21 | Նորություններ | 1924

DJI-ն ԱՄՆ-ում կրճատում է թիմը՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով

Դրոնների արտադրությամբ զբաղվող DJI չինական ընկերությունը ամերիկյան պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ում աշխատանքից ազատել է աշխատակիցների 30%-ին:

Դրոնների համաշխարհային շուկայի 60%-ը զբաղեցնող DJI-ը պատժամիջոցների արդյունքում հայտնվել է Huawei, ByteDance, SMIC եւ չինական այլ ընկերությունների շարքում:


Արդյունքում, ընկերության ամերիկյան թիմից 200 աշխատակից հեռացվել է աշխատանքից, մի մասն էլ տեղափոխվել է մրցակից ընկերություններ: Նշվում է, որ ԱՄՆ պատժամիջոցները նաեւ նպաստել են DJI-ի մրցակից ընկերությունների վաճառքների աճին: