16:13 | 03.03.21 | Նորություններ | 2099

5G-ն կարող է սմարթֆոնի մարտկոցի արագ լիցքաթափման պատճառ դառնալ

Ամերիկյան Verizon ընկերությունը հայտարարել է, որ սմարթֆոնի մարտկոցի արագ լիցքաթափումը կանխելու տարբերակներից մեկը կարող է լինել 5G-ից 4G-ի անցումը:

Թվիթը, որն ավելի ուշ ջնջվել է, անուղղակիորեն խոստովանում է, որ 5G ցանցը կարող է դառնալ սմարթֆոնի մարտկոցի արագ լիցքաթափման պատճառ, հաստատելով, որ չորրորդ սերնդի ցանցերը այս պահին ավելի  հարմար են օգտվողների համար:


Ապացուցված է, որ 5G-ին միանալու դեպքում, հատկապես ցանցային թույլ ազդանշանի պայմաններում, սմարթֆոնն աշխատանքի համար ավելի շատ էներգիա է ծախսում, արդյունքում մարտկոցը լիցքաթափվում է:


Հիշեցնենք, որ Verizon-ը ԱՄՆ-ում 5G ցանցի գործարկման մասին հայտարարել է 2020թ. հոկտեմբերին՝ ներդնելով ավելի քան $45 միլիարդ: