Spotify երաժշտական սթրիմինգային ծառայությունը մինչեւ փետրվարի վերջ հասանելի կդառնա եւս 85 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:
Variety-ի փոխանցմամբ, աշխարհում ամենատարածված սթրիմինգային ծառայություններից մեկի նոր շուկաներում հայտնվելը կնպաստի օգտատերերի թվի կտրուկ աճին, նրանց թիվն ավելացնելով շուրջ 1 մլրդ-ով:
«Մեր հարթակում ավելի մեծ լսարան ունենալը կստեղծի ավելի շատ հնարավորություններ արտիստների եւ փոդքասթներ ստեղծողների համար»,- նշել է Spotify-ի ներկայացուցիչ Ալեքս Նորսթորմը, հավելելով, որ այս քայլերի արդյունքում կշահի աուդիո արդյունաբերությունը:
Ներկայում Spotify-ը հասանելի է 93 երկրներում՝ 60 լեզուներով: Ընդլայնման արդյունքում, հարթակը հասանելի կդառնա եւս 36 լեզուներով: