11:45 | 23.02.21 | Նորություններ | 2531

LinkedIn-ի նոր հարթակը թույլ կտա օգտվել ֆրիլանսերների ծառայություններից

LinkedIn-ն աշխատում է նոր ծառայության ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա իր 740 մլն օգտատերերին օգտվել ֆրիլանսերների ծառայություններից:

The Information-ի տեղեկություններով, Marketplaces ծառայությունը կմրցի Upwork եւ Fiverr հարթակների հետ:


LinkedIn-ում նշել են, որ ցանկանում են մուտք գործել ծառայությունների արագ աճող շուկա: Ֆրիլանսերների պահանջարկը կտրուկ աճել է համավարակի սկզբից ի վեր, քանի որ մարդիկ սկսել են գումար աշխատելու նոր տարբերակներ որոնել: Հարթակը նախատեսվում է գործարկել 2021թ. սեպտեմբերին:  

Հավելենք, որ Microsoft-ին պատկանող LinkedIn-ը 2020թ. $8,8 մլրդ եկամուտ է ստացել: