11:39 | 18.02.21 | Նորություններ | 2423
Փետրվարի 17-ին Երեւանում տեղի է ունեցել Armenia Hi-Tech միջոցառումը, որի շրջանակում կայացել է բարձր տեխնոլոգիաներին եւ ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդեսը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի եւ Իրանի գերատեսչությունների պաշտոնյաներ, Հայաստանում ԻԻՀ դեսպանը, Հայաստանի եւ Իրանի պետական եւ մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Մենք պետք է գտնենք այն տեղերը, որտեղ Իրանի ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը կարող է համագործակցել, ստեղծել ավելացված արժեք եւ նպաստել համատեղ առաջընթացի, իսկ դա հնարավոր չէ առանց անմիջական կապերի հաստատման։ Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ պետք է զգալիորեն ակտիվացնել իրանական պատվիրակությունների այցերը Հայաստան եւ հայկական պատվիրակությունների այցերը Իրան, որպեսզի մենք ավելի լավ ծանոթանանք միմյանց, գտնենք այն կետերը, որտեղ հայաստանյան եւ իրանական ընկերությունները կարող են համագործակցել»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: