16:44 | 11.02.21 | Նորություններ | 2442

Իլոն Մասկի Starlink-ը սկսել է աշխարհում «տիեզերական ինտերնետ» վաճառել

Starlink-ը՝ Իլոն Մասկի արբանյակային ինտերնետային նախագիծը, սկսել է ընդունել ծառայության նախապատվերներ՝ Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:

Նշվում է, որ մի շարք երկրներում նախագիծը ինտերնետային կարգավորիչներից գործունեություն ստանալու թույլտվություն դեռ չի ստացել: Խոսքը նույն Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի, ինչպես նաեւ Հնդկաստանի, Ճապոնիայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Ռուսաստանի մասին է:

Starlink-ը հայտարարել է, որ ծառայությունից օգտվելու ամսական բաժանորդավճարը $100 է: Սակայն, բացի աբոնեմենտային վճարը, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գնել սարքավորումներ, որոնք արժեն $500:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ SpaceX-ը դիմում էր ներկայացրել ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողով՝ Starlink-ը որպես հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն գրանցելու հայցով: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, Starlink արբանյակային ինտերնետի համակարգից օգտվողների թիվն ԱՄՆ-ում եւ արտերկրում հասել է 10 հազ.-ի:



Արդեն ուղեծիր է դուրս բերվել ավելի քան հազար արբանյակ: Ինտերնետի նվազագույն ծածկույթ ապահովելու համար անհրաժեշտ է 360 արբանյակ, իսկ «ընդունելի» տարբերակի համար՝ 720 արբանյակ: