11:39 | 11.02.21 | Նորություններ | 2145
Փետրվարի 13-ին կմեկնարկի խաղերի ստեղծմանը նվիրված GCon ամենամյա կոնֆերանսը, որի նպատակն է մեկ հարկի տակ միավորել խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին, հանդիսանալ շփման, համագործակցության ու գիտելիքի փոխանակման հարթակ։
Նույն օրը կներկայացվի նաեւ առաջին առցանց ելույթը եւ դրանից հետո յուրաքանչյուր շաբաթ երեկո տեղի կունենան առցանց ելույթներ:
Կազմակերպիչների խոսքով, ելույթները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ բոլոր բանախոսները պատմեն իրենց թեմաները։ Կոնֆերանսի ընթացքում ելույթով ներկայանալ ցանկացողները կարող են լրացնել հետեւյալ հայտը: Դիմելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։