16:12 | 11.01.21 | Նորություններ | 3941

Hyundai-ն եւ Apple-ը միասին կզբաղվեն էլեկտրոմոբիլների արտադրությամբ

Hyundai Motor եւ Apple ընկերությունները նախատեսում են գարնանը համագործակցություն սկսել, որի շրջանակում համատեղ էլեկտրոմոբիլ կարտադրեն:

Մասսայական արտադրության մեկնարկը ծրագրված է 2024թ.՝ ԱՄՆ-ում:

Ըստ տեղեկությունների, ընկերությունները ծրագրում են արտադրական պրոցեսն իրականացնել ԱՄՆ Ջորջիա նահանգում գտնվող Kia ընկերության արտադրամասում:

Էլեկտրոմոբիլի բետա տարբերակը պատրաստ կլինի արդեն 2022թ.: 2024թ. շուկայում կհայտնվեն առաջին 100 հազ. էլեկտրական ավտոմեքենաները:
Արտադրամասն ի զորու է տարեկան մինչեւ 400 հազ. մեքենա արտադրել:


Հիշեցնենք, որ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Apple-ը ծրագրում է մինչեւ 2024թ. ավտոմեքենաների մասսայական արտադրություն սկսել: Էլեկտրական մեքենան կունենա ինքնավար կառավարման հնարավորություն: